Միջազգային

Գազայում վերջին 5 օրվա ընթացքում 70 երեխա է զոհվել

Գազայի հատվածում Պաղեստինի քաղաքացիական պաշտպանությունը հայտնում է, որ վերջին հինգ օրվա ընթացքում Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա Իսրայելի հարձակումների արդյունքում 70 երեխա է զոհվել:

«Վերջին հինգ օրվա ընթացքում Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումները մոտ 70 երեխա են սպանել»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Գազայի հատվածում երեխաները շարունակում են ծանր գին վճարել Իսրայելի կողմից վերջին 16 ամիսների ընթացքում իրականացված ցեղասպանության համար։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր 46565 պաղեստինցի, այդ թվում՝ 17,841 երեխա և 12,298 կին, սպանվել է Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով։