Միջազգային

Խորվաթիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում

Խորվաթիայի քաղաքացիներն այսօր երկրորդ փուլով կընտրեն իրենց նախագահին ևս հինգ տարի ժամկետով։

Տեղական ժամանակով ժամը 07:00-ին երկրում և արտերկրում բացվել են ավելի քան 6500 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 19:00-ին։

Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարը մղում են գործող նախագահ Զորան Միլանովիչը և գիտության, կրթության և սպորտի նախկին նախարար Դրագան Պրիմորացը իշխող Խորվաթիայի դեմոկրատական ​​միությունից (HDZ):

Զորան Միլանովիչն առաջին փուլում հավաքել է ձայների 49,1 տոկոսը, իսկ Դրագան Պրիմորացը՝ 19,4 տոկոսը։