Միջազգային

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի

Հարավային Կալիֆոռնիայում մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակի տվյալները։

«Լոս Անջելեսի շրջանում մի քանի հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի»,- հայտնում է հեռուստաալիքը։

Հունվարի 7-ին անտառային հրդեհները սկսեցին տարածվել Լոս Անջելեսի մերձակայքում: Ըստ օդերեւութաբանների՝ հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու շատ քամոտ եղանակը։ Հրդեհը տարածաշրջանում ոչնչացրել է ավելի քան տասը հազար շենք։