Միջազգային

Շվեյցարիան պատրաստ է անցկացնել Թրամփ-Պուտին հանդիպումը

Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, եթե երկու երկրների ղեկավարները դիմեն այդ հարցով։

Այդ մասին Le Temps-ին է ասել Շվեյցարիայի ԱԳՆ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Նիկոլյա Բիդոն։


«Բյուրգենստոկում կայացած գագաթնաժողովի արդյունքներով,  Ուկրաինան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պարբերաբար տեղեկացվել են խաղաղության հաստատման ցանկացած դիվանագիտական ​​ջանքերի աջակցելու մեր պատրաստակամության մասին», - ասել է Բիդոն։