Շվեյցարիան պատրաստ է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով, եթե նրանք դա խնդրեն, գրում է Le Temps-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Նիկոլաս Բիդոյին։
«Բուրգենստոկի գագաթնաժողովից ի վեր, Ուկրաինան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պարբերաբար տեղեկացվում են մեր պատրաստակամության մասին՝ աջակցելու խաղաղություն հաստատելու ցանկացած դիվանագիտական ջանքերին», - ասել է Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչը։