Միջազգային

Սիերա Լեոնեում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի առաջին դեպքը

Կապիկի ջրծաղիկով վարակման առաջին դեպքը գրանցվել է Սիերա Լեոնեում։ Այս մասին հայտնել են տեղի առողջապահական մարմինները։

«Սիերա Լեոնեն հաստատել է mpox-ի առաջին դեպքը, որը վիրուսային հիվանդություն է և հայտարարված է առողջության համար սպառնալիք»,- նշված է հաղորդագրության մեջ։