Միջազգային

«Ցանկանում ենք ստորագրվի երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր». Ֆիդան

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր». այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այսօր տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ։

«Ղարաբաղում օկուպացիայի ավարտից հետո բացվել է տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման հնարավորությունների պատմական պատուհան։ Այս գործընթացում մենք ուս-ուսի շարժվում ենք Ադրբեջանի հետ», - ընդգծել է ԹուրքիայիԱԳ նախարարը։