Թուրիքայի ԱԳ նախարարը Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հարավային Կովկասը ծայրահեղ կարևորություն ունի իրենց համար:
«Ինչպես Բալկաններն են դեպի Եվրոպա բացվող մեր դռները, այնպես էլ Կովկասն է դեպի Միջին Ասիա բացվող մեր դուռը»,- ասել է նա։
«Կարևորում ենք վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները խաղաղության հաստատման ուղղությամբ։ Մեր տարածաշրջանում բացվել է հարատև խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորության պատուհան: Ես հավատում եմ, որ Հայաստանն էլ կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ։
Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Մենք արձանագրում ենք, որ նա դիրքորոշում է արտահայտում հօգուտ խաղաղության, նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին։
Մենք շարունակում ենք աջակցել կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։ Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք նմանը չունեն մեր տարածաշրջանի զարգացման գործում»,- հայտարարել է Ֆիդանը։