Միջազգային

Մոսկվան ողջունում է Թրամփի ցանկությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շփումների կազմակերպումը կսկսվի այն ժամանակ, երբ Թրամփը պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան ողջունում է Ռուսաստանի նախագահի հետ երկխոսություն վարելու՝ Թրամփի ցանկությունը, սակայն հանդիպման վերաբերյալ կոնկրետ ծրագրեր դեռ չկան:

«Ելնում ենք հանդիպման երկուստեք պատրաստակամությունից, բայց երբ պարոն Թրամփը մտնի Օվալաձև գրասենյակ, նոր ինչ-որ տեղաշարժեր կսկսվեն», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: