Աֆրիկայի ամենամեծ գետերից մեկը՝ Զամբեզին, գրեթե ցամաքել է, իսկ գետի ջրի մակարդակը Նամիբիայում գրանցել է ամենացածր ցուցանիշը վերջին հինգ տարվա ընթացքում՝ 15 սմ։ Անցյալ տարի այս ցուցանիշը 90 սմ էր։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Նամիբիական թերթի հոդվածը և Namibia Water Corporation (NamWater) ազգային ջրամատակարարման ընկերության տվյալներին։
Գետի հետագա ծանծաղումը կարող է հանգեցնել ենթակառուցվածքների ոչնչացմանը և տնտեսական վնասի: Այնուամենայնիվ, NamWater-ի փորձագետները հուսով են, որ կտեղան անձրևներ, համալրելով ջրի քանակը Զամբեզիում։
Ընկերությունը ապահովում է խմելու ջրի անխափան մատակարարում բնակելի տներին, գրասենյակներին և ձեռնարկություններին: Երկարատև երաշտը հարվածել է մշակաբույսերին և խափանել հիդրոէլեկտրակայանների աշխատանքը Զամբեզի գետի երկայնքով: Փորձագետները հիշեցրել են, որ Զամբեզիում ջրի առավելագույն մակարդակը սովորաբար կազմում է 5 մետր:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Հարավաֆրիկյան երկրներին վրա է հասել վերջին 100 տարվա ամենասարսափելի երաշտը։ Անցյալ տարի Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբան արտակարգ դրություն էր հայտարարել երաշտի պատճառով։ Նախկինում նմանատիպ միջոցներ էին ձեռնարկել Զամբիայի, Զիմբաբվեի և Մալավիի իշխանությունները։
Փորձագետները կարծում են, որ երաշտը Էլ-Նինյո կլիմայական երևույթի հետևանք է։ Ստորին Զամբեզիում, որտեղ գտնվում են Կարիբա և Կաբորա Բասսա խոշոր հիդրոէլեկտրակայանները, ջրի մակարդակը իջել է նվազագույնի, ինչը թույլ է տալիս շարունակել էլեկտրաէներգիայի արտադրությունը Զամբիայի, Զիմբաբվեի և Մոզամբիկի կարիքների համար: