ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հունվարի 14-15-ը կայցելի Վիետնամ։ Նախատեսված են բանակցություններ նախագահ Լիոնգ Կըոնգի և վարչապետ Ֆամ Մին Թինի հետ․ հայտնել են Ռուսաստանի կառավարությունում:
Ինչպես հաղորդում է կառավարության աշխատակազմը, այցի ընթացքում «նախատեսվում են հանդիպումներ և բանակցություններ Վիետնամի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամի, Վիետնամի նախագահ Լիոնգ Կըոնգի, ՎՍՀ կառավարության վարչապետ Ֆամ Մին տինի և Ազգային ժողովի նախագահ Չան Թհան Մանի հետ»:
Նախարարների կաբինետի մամուլի ծառայության տվյալներով՝ կառավարությունների ղեկավարները հանդիպմանը կքննարկեն առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-վիետնամական համագործակցության արդիական հարցերը, իսկ հատուկ ուշադրություն կդարձնեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը:
Միջկառավարական բանակցությունների արդյունքում կողմերը նախատեսում են ստորագրել մի շարք համատեղ փաստաթղթեր, հայտնել են նախարարների կաբինետում: