Միջազգային

Մինսկը մաքուր ջուր կունենա

Մինսկը մաքուր ջրով ապահովելը ներկայիս սերնդի մեծագույն սխրանքն է. БелТА-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Շոմիսլիցա» նոր պոմպակայանի բացման ժամանակ։

Լուկաշենկոն նշել է, որ այսօր շատ է խոսվում տիեզերքի, արբանյակների արձակման և ատոմակայանների կառուցման մասին: Բայց, ըստ նրա, քաղաքներում գետերի փոխարեն արտեզյան ջրերով ջրամատակարարման փոխանցումը համեմատելի է այս մասշտաբային նախագծերի հետ:

«Ասում են՝ մենք օգտակար հանածոներ չունենք։ Ամենամեծ օգտակար հանածոն մեզ մոտ մաքուր ջուրն է։ Գրեթե երկու միլիոնանոց մեգապոլիսը բացառապես արտեզյան ջրով ապահովելը մեր սերնդի մեծագույն սխրանքն է», - ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։