Միջազգային

Թրամփը պատրաստվում է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստական գործընթաց է ընթանում։ «Նա ցանկանում է հանդիպել, և մենք նախապատրաստական աշխատանքներ ենք տանում»,– ասել է Թրամփը լրագրողներին։

«Նախագահ Պուտինը ցանկանում է հանդիպել։ Նա այդ մասին հայտարարել է նույնիսկ հրապարակավ, եւ մենք պետք է վերջ դնենք այդ պատերազմին»,– հավելել է նա։ Թե երբ կարող է տեղի ունենալ հանդիպումը, Թրամփը չի հստակեցրել։