Հաղորդվում է, որ իսրայելցի պաշտոնյաները գաղտնի բանակցություններ են վարում Սիրիայի ապագայի վերաբերյալ, ներառյալ միջազգային գագաթնաժողով անցկացնելու առաջարկը՝ քննարկելու երկիրը վարչական կանտոնների բաժանելու հարցը՝ էթնիկ խմբերի պաշտպանության նպատակով:
Ինչպես հաղորդում Է Israel Hayom-ը, այդ քննարկումները սկսվել են անցյալ ամիս Ասադի ռեժիմի անկումից հետո:
Էներգետիկայի նախարար էլի Կոհենն առաջարկել է գագաթնաժողովն անցկացնել իր մոտ, իսկ վարչապետ Նեթանյահուն մտադիր է գլխավորել հետագա բանակցությունները:
Թեմաները ներառում են Թուրքիայի ազդեցությանը հակազդելը և դրուզական ու քրդական փոքրամասնությունների պաշտպանությունը։