Միջազգային

Շոլցն արգելափակել է Ուկրաինային օգնության նոր փաթեթը. Der Spiegel

Գերմանական Der Spiegel պարբերականը գրում է, որ ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, մինչև Բունդեսթագի արտահերթ ընտրությունները, որոնք նախատեսված են փետրվարի 23-ին, առաջարկել են լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային շտապ ռազմական օգնության համար։ Նրանք արդեն պատրաստել են ցուցակը, որում ներառված են եղել Iris-T ՀՕՊ համակարգերը, Patriot-ի հրթիռները, հաուբիցներն ու զինամթերքը:

Այնուամենայնիվ, ծրագրի իրականացումը կանգ առավ, քանի որ Շոլցի գրասենյակը հրաժարվեց աջակցել այս գաղափարին: Der Spiegel-ի աղբյուրները հայտնում են, որ կանցլերը Ուկրաինային օգնությունը բավարար է համարում և, հավանաբար, չի ցանկանում նոր մատակարարումներով վանել իր պոտենցիալ ընտրողներին: