Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոստացել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որ, հակառակ միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանագրի, չի ձերբակալվի, եթե երկիր ժամանի նացիստական համակենտրոնացման ճամբարի՝ Օսվենցիմի 80-ամյա ազատագրման տարեդարձին: Այդ մասին հայտնել է լեհական մամուլի գործակալությունը (PAP):
Տուսկի խոսքով՝ ինքը դիմել է Լեհաստանի արդարադատության և արտաքին գործերի նախարարներին՝ այդ որոշումն իրավաբանորեն ապահովելու խնդրանքով:
«Ես չեմ կարող պատկերացնել, որ Իսրայելի քաղաքական առաջնորդները չկարողանան անվտանգ մասնակցել Օսվենցիմի ազատագրման տարեդարձին, դա միանգամայն անընդունելի է», - ընդգծել է Տուսկը: