Ֆրանսիացի եվրապատգամավոր Ավրորա Լալյուկը X սոցցանցի դեմ բողոք է ներկայացրել ֆրանսիական Аrcom մեդիակարգավորիչի գրասենյակ։ Պատճառը՝ Իլոն Մասկի կողմից դրա ալգորիթմների հնարավոր մանիպուլյացիան է, հայտնում է Point պարբերականը։
«Եվրախորհրդարանի պատգամավորը բողոք է ներկայացրել Arcom-ին՝ աուդիովիզուալ և թվային հաղորդակցության կարգավորող մարմնին, ընդդեմ X-ի՝ թվային ծառայությունների եվրոպական կանոնակարգի:
ԶԼՄ-ները նշում են, որ բողոքը ներկայացվել է այն օրը, երբ Մասկը պետք է X-ում բանավիճի «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցության համանախագահ Ալիս Վայդելի հետ: