Միջազգային

Բայդենը ծոռ է ունեցել և շփոթել երեխայի սեռը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտնել է, որ 8-րդ անգամ մեծ պապիկ է դարձել: Սակայն, ինչպես հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, նա չի կարողացել հիշել՝ ծոռն աղջի՞կ է, թե՞ տղա։

«Լավ նորություն. ես այսօր մեծ պապիկ եմ դարձել։ Մոտ 4,5 կգ փոքրիկ աղջիկ է ծնվել... Փոքրիկ տղա»։

Լրագրողների խոսքով՝ Բայդենն իր ելույթի ժամանակ մի քանի անգամ ուղղել է իրեն, ուստի հասարակությունը չի պարզել, թե կոնկրետ ինչ սեռի երեխա է ծնվել:

Բայդենն այս հայտարարությունն արել է Լոս Անջելեսի հակահրդեհային ծառայության աշխատակիցների հետ հանդիպումից հետո, որոնք նրան զեկուցել են անտառային հրդեհների հետ կապված իրավիճակի մասին, որոնք արդեն մարդկանց կյանքեր են խլել: