Վ․ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ․
«Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռու տարածաշրջան չէ։ Մենք ցանկանում ենք, որ Կովկասում լինի խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխվստահության մթնոլորտ և անվտանգություն։ Մենք մեր լավ հարաբերություններն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, և արժևորում ենք այդ հարաբերությունները։ Մենք մտադիր ենք անել մեզնից կախված ամեն ինչ՝ այդ հարաբերությունները զարգացնելու համար», - ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Բաքվի և Երևանի հետ՝ նրանց համարելով կարևոր գործընկերներ տարածաշրջանում: