Միջազգային

Հրդեհների պատճառով Բայդենը չեղարկել է այցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում աղետի ռեժիմ է հայտարարել և չեղարկել էր այցը Իտալիա և Վատիկան: Այս այցը պետք է լիներ նրա վերջին արտասահմանյան այցը նախագահի պաշտոնում։

Հիշեցնենք՝ արդեն երկրորդ օրն է՝ ԱՄՆ–ում՝ հայաբնակ Կալիֆորնիայում ուժեղ անտառային հրդեհներ են մոլեգնում, ինչի հետևանքով ավելի քան 30 հզ․ մարդ է տարհանվել տներից։