Լոս Անջելեսում բռնկված մի շարք հրդեհների պատճառով հոլիվուդյան շատ աստղեր ստիպված են եղել լքել իրենց առանձնատները։ Քամու պոռթկումները Պալիսեյդսում, Էթոնում և հարակից տարածքներում հասնում են ժամում 100 մղոնի:
Կալիֆորնիայի նահանգապետ Ջ. Գեվին Նյուսոմը արտակարգ դրություն Է հայտարարել՝ ավելի քան 30 հզ․ լոսանջելեսցիների ստիպելով լքել իրենց տները:
Radar Armenia-ն ներկայացնում է այն հայտնիների ցուցակը, ովքեր փախել են կամ գուցե ստիպված լինեն փախչել, որպեսզի պաշտպանեն իրենց և իրենց ընտանիքների կյանքը։
Պարիս Հիլտոն
Մալիբու հասած հրդեհը ոչնչացրել է Պարիս Հիլտոնի ծովափնյա տունը:
Հիլտոնի խոսքով՝ իր սիրտն «անասելի կոտրված է», երբ տեսել է, թե ինչպես է իր տունն «ուղիղ եթերում այրվում»:
Նա հաստատել է, որ իր ընտանիքն ապահով է։ Հաղորդվում է, որ Հիլտոնն ամուսնու՝ Քարտեր Ռիումի հետ 8,4 միլիոն դոլարով է ձեռք բերել Մալիբուի իր գեղատեսիլ տունը:
Հայդի Մոնտագ և Սպենսեր Պրատ
Հայդի Մոնտագը և Սպենսեր Պրատը հայտարարել են, որ այն շատերից են, որոնք հրդեհի պատճառով կորցրել են իրենց տունը;
Ընդ որում, վերջիններս լուսանկարվել են բոցավառ տնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա:
«Հրդեհի միակ «լավ կողմն» այն է եղել, որ որդուս մահճակալն այրվել է սրտի տեսքով: Սա նշան է այն բանի, թե որքան սեր է եղել այս տանը։ Մենք երախտապարտ ենք մեր ընտանիքի հետ այնտեղ անցկացրած բոլոր տարիների և հիշողությունների համար»,-գրել է Պրատը ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով այրված մահճակալի լուսանկարը։
Լեյտոն Միստեր և Ադամ Բրոուդի
Ադամ Բրոդիի և Լեյտոն Միստերի 6,5 միլիոն դոլար արժողությամբ Լոս Անջելեսի շքեղ տունը նույնպես այրվել է:
Page Six-ի կողմից ստացված լուսանկարները ցույց են տալիս զույգի 5-6 սենյականոց տունը կրակի մեջ:
Կադրում երևում է, թե ինչպես է կրակը դուրս գալիս ավտոտնակի դռնից, իսկ տանիքն ամբողջությամբ այրված է։
Զույգը դեռ չի մեկնաբանել այդ սարսափելի իրադարձությունը:
Աննա Ֆարիս
Աննա Ֆարիսը հոլիվուդյան հերթական աստղն է, որը հրդեհի պատճառով կորցրել է իր բազմամիլիոնանոց առանձնատունը:
Լուսանկարը ցույց է տալիս, թե ինչ է մնացել Աննա Ֆարիսի տնից:
Հաղորդվում է, որ «House Bunny» սերիալի աստղը 2018 թվականին 4,9 միլիոն դոլարով այն ձեռք էր բերել Pacific Palisades-ում:
Մայլս Թելլեր
Մայլս Թելլերը և նրա կինը՝ Կայլի Թելլերը, անտառային հրդեհի արդյունքում կորցրին իրենց երազած տունը Խաղաղ օվկիանոսի Պալիսեյդսում, որը նրանք գնել էին 7,5 միլիոն դոլարով:
Լուսանկարում երևում է, որ «Top Gun: Maveric» աստղի տունն ամբողջությամբ այրվել է, մնացել են միայն հիմքի նյութերը:
Ոչ Մայլսը, ոչ Քելլին դեռ չեն մեկնաբանել իրենց տան կորուստը, բայց վերջինս կիսվել է Instagram Story-ի գրառմամբ, որում իր հարևաններին խորհուրդ է տվել ջրի ամաններ թողնել փախուստի փորձ կատարող կենդանիների համար:
Յուջին Լեվի
Դերասան Յուջին Լեվիի տունը նույնպես չի փրկվել զանգվածային հրդեհից:
Ստացված լուսանկարում երևում են միայն կանգուն մնացած փայտե սյուները:
Էնտոնի Հոպկինս
Էնտոնի Հոպկինսի՝ Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող տնից հրդեհներից հետո մնացել է միայն աղբակույտ:
Հրապարակված լուսանկարում երևում է, որ «Օսկար» մրցանակի դափնեկրի տունն ամբողջությամբ այրվել է: Հոպկինսն իր սոցիալական ցանցերում դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել ավերածությունները:
Ջոն Գուդման
Ջոն Գուդմանի Լոս Անջելեսի տունը մոխրի է վերածվել Կալիֆորնիայում բռնկված հրդեհների հետևանքով:
Լուսանկարում երևում է նաև տան բակի սևացած լողավազանը: Գուդմանը դեռ չի խոսել իր կորստի կամ ողբերգական իրադարձությունների մասին:
Բեն Աֆլեկ
Բեն Աֆլեկը ստիպված է եղել լքել իր տունը և ավելի ապահով ապաստան փնտրել հրդեհի գոտուց հեռու: