Միջազգային

«Կասկածում եմ, որ Հայաստանը կարող է լինել միաժամանակ և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին և Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակին․

«Կասկածում եմ, որ Հայաստանը կարող է լինել միաժամանակ և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում։ Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, անհնար է: Հայաստանին ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է»:

Պեսկովը նաև հավելել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության օգտին։