Միջազգային

Զելենսկին վայելում է վստահության 52% մակարդակ

Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ վստահության մակարդակը մնում է կայուն՝ կազմելով 52%:

Ընդհանուր առմամբ, արդյունքներն արտացոլում են նախագահի նկատմամբ վստահության բավականին բարդ պատկեր։ 2024 թվականի դեկտեմբերին հարցված ուկրաինացիների 52%-ը վստահություն է հայտնել Վ. Զելենսկու նկատմամբ, իսկ 39%-ը՝ անվստահություն։ Վստահության դինամիկան նկատելիորեն փոխվել է 2019 թվականից ի վեր։ Օրինակ, 2023թ․ դեկտեմբերին հարցվածների 77%-ն էր վստահում նախագահին, բայց 2024թ․ փետրվարին այդ մասնաբաժինը նվազել է մինչև 64%, իսկ 2024 թվականի մայիսին՝ մինչև 59%:

2024 թվականի փետրվարից հետո մեկ տարվա ընթացքում իրավիճակն աստիճանաբար կայունացել է, թեև 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին վստահության մակարդակը կրկին փոքր-ինչ նվազել է։ Վստահության նվազման հիմնական պատճառը հարցվածների շրջանում անորոշության աճն է. եթե հոկտեմբերին չկողմնորոշվածների մասնաբաժինը կազմում էր մոտ 6%, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշն աճել է մինչև 9%։