Միջազգային

Լիբանանը երկու տարվա դադարից հետո նոր նախագահ ունի

Լիբանանի խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում ընտրել է բանակի գլխավոր հրամանատար Ջոզեֆ Աունին: Փորձագետները նրա թեկնածությունն ամենահավանականն են համարել, քանի որ այն ձեռնտու է Լիբանանի գրեթե բոլոր ուժերին, այդ թվում՝ «Հըզբոլլահին»։

Լիբանանում նախագահական պաշտոնը թափուր էր ավելի քան երկու տարի, և երկար տարիների տնտեսական ճգնաժամից և Իսրայելի հետ վերջերս տեղի ունեցած պատերազմից թուլացած երկրի համար այժմ, ավելի, քան երբևէ, կարևոր է լրացնել իշխանության վակուումը:

Լիբանանի բարդ համայնքային կառավարման համակարգում նախագահի պաշտոնը ավանդաբար զբաղեցնում են մարոնիտ քրիստոնյաները։