Լեհաստանի նախագահը խնդրել է չկալանավորել Նեթանյահուին, եթե նա մասնակցի Օսվենցիմի հիշատակի միջոցառումներին:
Նման խնդրանքով Անջեյ Դուդան դիմել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին. գրում է Bloomberg։ Դուդայի նամակը կապված է Օսվենցիմի նացիստական համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառումներին Նեթանյահուի հնարավոր այցի հետ: Ընդ որում, Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր Է տվել։
Լեհաստանի նախագահի խնդրանքը կարող է դժվար կացության մեջ դնել կառավարությանը, քանի որ Վարշավան պետք է կատարի ՄՔԴ-ի որոշումները։ Իր նամակում Դուդան խնդրում է կառավարությանը մշակել «համարժեք բանաձև», որով Նեթանյահուն չի ձերբակալվի, իսկ Լեհաստանը կհարգի միջազգային իրավունքը: