Միջազգային

«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է». Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալիևի կոշտ հայտարարություններից հետո կհիշի ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության մասին. «Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։

Կամ մեկ այլ տարբերակ՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ նշանադրվելու մտադրությունը, դուք կարող եք ուղղակիորեն դիմել ԵՄ -ին, նրանք սիրում են օգնել «դրախտի թեկնածուներին» փողով ու զենքով: ԵՄ -ն իր ուսերին ուկրաինական հիանալի փորձ ունի», - ասել է նա «ՌԻԱ Նովոստի» - ին։