Միջազգային

Հունգարիան սպառնում է արգելափակել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ երկիրը կարող է արգելափակել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին՝ ռուսական գազի և նավթի տարանցման դադարեցման պատճառով։

Նա ընդգծել է, որ այն երկիրը, որը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է կնքում կամ ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, պարտավոր է ներդրում կատարել ԵՄ էներգետիկ անվտանգության մեջ՝ տրանսպորտային երթուղիների տրամադրման միջոցով:

«Ուստի, գազային կամ նավթային երթուղիների փակումն անընդունելի է և հակասում է ԵՄ-ին ինտեգրվելու հետ կապված հույսերին», - ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի ԱԳՆ-ում մանիպուլյատիվ են անվանել Սիյարտոյի հայտարարություններն այն մասին, որ ԵՄ-ին դժվար կացության մեջ են դրել գազի տարանցման դադարեցմամբ։ Նշվում է, որ Ուկրաինան պատրաստ կլինի զբաղեցնել Հունգարիայի ազատ տեղը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում, եթե Հունգարիան որոշի թողնել այն հօգուտ ԱՊՀ-ին կամ ՀԱՊԿ-ին անդամակցության: