Միջազգային

Իրանի ազգային անվտանգության քարտուղարը ժամանել է Բաքու

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

«Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Բաքու է ժամանել անվտանգային դիվանագիտության ֆոնին Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում և քաղաքական, անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով»,- ասվում է հրապարակման մեջ։

Ադրբեջանական և իրանական զլմ-ներն էլ հաղորդում են, որ Ահմադիան Բաքու այցից հետո կժամանի նաև Հայաստան՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: