Իշխող «Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդը մեծ հայտարարություն է տարածել Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության, «պատերազմի գլոբալ կուսակցության» և Deep state («խորքային պետություն») դավադրությունների տեսության վերաբերյալ:
Առանձնացրել ենք կարևոր կետերից մի քանիսը.
- «Վրացի ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ, որպեսզի գոյատևի և թույլ չտա Վրաստանի ուկրաինացումը։ Դրանով մենք լավ ծառայություն կմատուցենք նաև Եվրոպային, որի երկրների մեծ մասն այսօր խաղում է Deep state խաղը և ի վիճակի չէ պաշտպանել իր ազգային շահերը»։
- «Բիձինա Իվանիշվիլին պատժամիջոցների է ենթարկվում այն բանի համար, որ նա Վրաստանում արյունալի ավտորիտարիզմը փոխարինեց ժողովրդավարական կառավարմամբ, դադարեցրեց մարդկանց կտտանքների և սպանությունների, բիզնեսում ռեկետի, ԶԼՄ-ների զավթման և ընտրությունների կեղծման համակարգված պրակտիկան, երկրի տնտեսությունը 28-ից հասցրեց 90 միլիարդի և Վրաստանին ապահովեց 12 տարվա շարունակական խաղաղություն»:
- «Վախթանգ Գոմելաուրին և հերոսական ոստիկանները, այդ թվում՝ 2008 թվականի պատերազմի մասնակիցները, ենթարկվում են պատժամիջոցների այն բանի համար, որ վերջին երկու տարվա ընթացքում արդյունավետորեն կանխել են հեղաշրջման երեք բռնի փորձերը»:
- «Ի վերջո, ոչ ոք և ոչ մի պատժամիջոցով չի կարող վախեցնել վրացի ժողովրդին»:
- «Deep state-ի եվրոպական մետաստազների վերացումը անհրաժեշտ պայման է Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների վերագործարկման համար»:
- «Մենք հույս ունենք, որ մինչև 2030 թվականը Եվրամիությունը լիովին կհաղթահարի ոչ ֆորմալ օլիգարխիկ ազդեցության և Deep state-ի խնդիրը, ինչը պատշաճ պայմաններ կստեղծի Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու համար: Ընդ որում, Վրաստանը պետք է ոչ միայն պասիվորեն սպասի ԵՄ-ում փոփոխությունների, այլև ակտիվորեն իր ներդրումն ունենա Եվրամիության առկա խնդիրների լուծման գործում»։
- «Միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարեկեցությամբ՝ դեպի Եվրոպա և Եվրոպա։ Սա նշանաբան է, որը մինչև 2030 թվականը պետք է դառնա համակեցության առանցքային սկզբունք ոչ միայն Վրաստանի, այլև ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության համար»։