Միջազգային

Մեկ գիշերում ուկրաինական 32 ԱԹՍ է ոչնչացվել

ՀՕՊ միջոցներն անցած գիշեր ռուսական շրջանների վրա ոչնչացրել են 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Դրանցից.

  • Սարատովի մարզում 11 դրոն է ոչնչացվել,
  • Կուրսկի և Ռոստովի մարզերում՝ 4-ական ԱԹՍ,
  • Բելգորոդի և Բրյանսկի մարզերում՝ 3-ական,
  • Կրասնոդարի երկրամասում 2 անօդաչու թռչող սարք է խոցվել,
  • Ազովի ծովի ջրատարածքից վեր՝ 4 ԱԹՍ։

Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինն ավելի վաղ հայտնել էր, որ Սարատովն ու Էնգելսը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, ինչի հետևանքով վնասվել է արդյունաբերական ձեռնարկություն: