Միջազգային

«ԵՄ-ը թույլ չի տա հարձակվել իր սահմանների վրա». Բարոն՝ Թրամփին

Եվրամիությունը թույլ չի տա այլ երկրներին՝ հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա․ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը՝ պատասխանելով Գրենլանդիան գրավելու մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններին:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ չի հավատում, որ ԱՄՆ-ն կներխուժի արկտիկական այդ կղզի, որն արդեն շուրջ 600 տարի Դանիայի մաս է կազմում:

«Ակնհայտ է, որ Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի մյուս երկրներին՝ հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա, անկախ նրանից, թե ովքեր են դրանք։ Մենք ուժեղ մայրցամաք ենք»,- ասել է Բարրոն France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ֆրանսիայի արտգործնախարարը ընդգծել է, որ Թրամփը չի ներխուժի Գրելանդիա, բայց հիմա այնպիսի ժամանակաշրջան է եկել, որ ուժեղագույններն են գոյատևելու։

Նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ը չպետք է ահաբեկվի կամ մտահոգվի, այլ պետք է արթնանա և ամրապնդի դիրքերը: