Չինաստանի հարավ-արևմտյան Տիբեթի ինքնավար շրջանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո սեյսմոլոգները 515 հետցնցում են արձանագրել․ հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
«Հունվարի 8-ի ժամը 8:00-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, գրանցվել է 515 հետցնցում, այդ թվում, 488 հետցնցում՝ 3 մագնիտուդից ցածր, 27 հետցնցում՝ 3 և ավելի մագնիտուդով, մասնավորապես, 24-ը՝ 3-3,9 մագնիտուդով, և 3-ը՝ 4-4,9 մագնիտուդով», - նշված է հաղորդագրության մեջ:
4,4 մագնիտուդով առավելագույն հետցնցումը գրանցվել է գլխավոր ցնցման էպիկենտրոնից մոտ 18 կմ հեռավորության վրա: