Միջազգային

Գրենլանդիայի վարչապետը կհանդիպի Դանիայի թագավորի հետ

Գրենլանդիայի վարչապետ Մատե Էգեդեն կհանդիպի Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ի հետ։ Այցը տեղի է ունենում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզին ԱՄՆ-ին զիջելու պահանջից հետո․ հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դանիայի թագավորական տունը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը՝ ընդգծելով դրա ռազմավարական կարևորությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից: Նա նաև հրաժարվել է խոստանալ, որ չի կիրառի ռազմական ուժ՝ Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: