Միջազգային

Իրանամետ զինված խմբավորումների զգալի մասը լքել է Սիրիան

Ինչպես հաղորդում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը, ընդդիմության կողմից Դամասկոսում իշխանությունը զավթելու պահին հազարավոր իրանամետ մարտիկներ դեռևս գտնվում էին Սիրիայում, մասամբ՝ երկրի արևելքում, մասամբ՝ մայրաքաղաք Դամասկոսում:

Ավելի ուշ, ինչպես հայտնում է WSJ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին, իրանամետ գլխավոր ուժերը, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաները, տեղափոխվել են Սիրիայի սահմանին գտնվող Իրաքի Էլ-Քաիմ քաղաք։

Արևմտյան դիվանագետները նշել են, որ նահանջի ժամանակ իրանցի զինվորականներն ու դաշնակիցները Սիրիայում թողել են մեծաքանակ զենք–զինամթերք: Դա մասամբ ոչնչացվել Է Իսրայելի կողմից, մասամբ՝ առգրավվել «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման կողմից։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բարբարա Լիֆի գնահատմամբ՝ Սիրիան այժմ Իրանի համար դարձել է «թշնամական տարածք»: