Միջազգային

Անտառային հրդեհների պատճառով ավելի քան 30 հազար մարդ է տարհանվել

Լոս Անջելեսի ափամերձ շրջանում բռնկված անտառային հրդեհի պատճառով ավելի քան 30 հզ․ մարդ է տարհանվել տներից: Խաղաղ օվկիանոսի Պալիսեյդս շրջանում, որը Սանտա Մոնիկա և Մալիբու լողափնյա քաղաքների միջև է, ավերվել են բազմաթիվ շենքեր, այրվել է գրեթե 1200 հա տարածք։

Լոս Անջելեսի նահանգապետ Գավին Նյուսոմը հայտարարել է արտակարգ դրություն: Քաղաքապետ Կարեն Բասն էլ հայտարարել է, որ առավոտյան սպասվում է փոթորկի ուժեղացում: