Միջազգային

Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանը Եվրամիության կարևոր գործընկերն է, Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության ապահովմամբ․ ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հվ․ Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Գրոնոն հատուկ ընդգծել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության կարևորությունը: Խոսելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Ադրբեջանի կարևոր ներդրման մասին՝ Գրոնոն կարևորել է այդ ոլորտում համագործակցությունը: