Միջազգային

ChatGPT-ի ստեղծողին քույրը մեղադրել է սեռական բռնության մեջ

ChatGPT-ի ստեղծող և OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանի կրտսեր քույրը՝ Աննը, եղբորը մեղադրել է սեռական բռնության մեջ, որը տևել է գրեթե մեկ տասնամյակ:

Աղջիկը եղբոր դեմ հայց է ներկայացրել Միսուրիի դաշնային դատարան․ գրում է Bloomberg-ը։ Անն Ալթմանը պնդում է, որ իր եղբայրը 1997-2006 թվականներին նրան բռնության և մանիպուլացիայի է ենթարկել: Ըստ հայցի՝ ենթադրյալ բռնությունը սկսվել է այն ժամանակ, երբ նա ընդամենը 3 տարեկան էր, իսկ վերջին դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ եղբայրը չափահաս էր, իսկ նա՝ դեռ անչափահաս:

39-ամյա Սեմ Ալթմանն էլ X սոցիալական կայքում հայտարարություն է տարածել իր, ինչպես նաև իր մոր և եղբայրների անունից՝ այդ պնդումները անվանելով կեղծ: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է քրոջը ընտանիքից գումար պահանջելու մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ նրա բոլոր հաշիվները վճարվում են, և նա ամեն ամիս գումար է ստանում։