Իլհամ Ալիևը ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և համագործակցության այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Ալիևը կարևորել է երկու պետությունների բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացումը:
Ալի Աքբար Ահմադիանն էլ ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի մշակութային, պատմական, կրոնական, այդ թվում՝ քաղաքակրթական կապերը տարածաշրջանում նմանը չունեն, և անհնար է գտնել նման հնագույն կապեր ունեցող երկու երկիր: Նա շնորհավորել է Ալիևին տարածքային ամբողջականության վերականգնման համար։
Ալիևը հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խնդիրների լուծմանը տարածաշրջանի պետությունների կողմից՝ նշելով, որ եղել են 3+3 ձևաչափի նախաձեռնողներից, և այս ձևաչափն ունի տարածաշրջանային համագործակցության բնույթ։
Քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև Արաքս գետի վրա հէկերի կառուցման նախագծերը, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի համագործակցությանը։