Միջազգային

ՆԱՏՕ-ի նավատորմը կպաշտպանի Բալթիկ ծովի ենթակառուցվածքները

ՆԱՏՕ-ն նավեր կուղարկի Բալթիկ ծովում մալուխների պաշտպանության համար: 10 նավից բաղկացած նավատորմը մինչև ապրիլ Բալթիկ ծովում կպաշտպանի ենթակառուցվածքները․ հայտնել է ֆիննական Yle հեռուստաընկերությունը։

Գործընթացն իրականացվում է այն բանից հետո, երբ մի քանի մալուխ էր կտրվել ենթադրյալ սաբոտաժի արդյունքում: Նավերը հիմնականում կլինեն Ֆինլանդիայից և Էստոնիայից և պարեկություն կիրականացնեն Ֆիննական ծոցում։