Հյուսիսային Կորեայում ամուսնալուծվելու որոշում կայացրած զույգերը, որպես պատիժ, մինչև վեց ամիս ժամկետով կուղարկվեն աշխատանքային գաղութներ․ հայտնում է Radio Free Asia-ն:
Ըստ զեկույցի՝ ամուսնալուծությունը որակվում է «հակասոցիալիստական արարք», և, հետևաբար, այն քրեորեն պատժելի է. կանայք կարող են ավելի երկար բանտարկության ժամկետներ կրել, քան տղամարդիկ:
Այս որոշումը կայացվել է Հյուսիսային Կորեայում ամուսնալուծությունների թվի աճից հետո, որը COVID-19 համաճարակի բռնկումից հետո է գրանցվել: Նախկինում պատժի էր ենթարկվում միայն ամուսնալուծվող ամուսինը։