Միջազգային

Ամուսնալուծվող հյուսիսկորեացիներին կարող են ուղարկել աշխատանքային գաղութներ

Ամուսնալուծվող հյուսիսկորեացիներին կարող են ուղարկել աշխատանքային գաղութներ

Հյուսիսային Կորեայում ամուսնալուծվելու որոշում կայացրած զույգերը, որպես պատիժ, մինչև վեց ամիս ժամկետով կուղարկվեն աշխատանքային գաղութներ․ հայտնում է Radio Free Asia-ն:

Ըստ զեկույցի՝ ամուսնալուծությունը որակվում է «հակասոցիալիստական արարք», և, հետևաբար, այն քրեորեն պատժելի է. կանայք կարող են ավելի երկար բանտարկության ժամկետներ կրել, քան տղամարդիկ:

Այս որոշումը կայացվել է Հյուսիսային Կորեայում ամուսնալուծությունների թվի աճից հետո, որը COVID-19 համաճարակի բռնկումից հետո է գրանցվել: Նախկինում պատժի էր ենթարկվում միայն ամուսնալուծվող ամուսինը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական