Միջազգային

Իրանի ԱԽ քարտուղարը Բաքվից հետո կժամանի Երևան

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Բաքվից հետո կժամանի Երևան՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։

Հաղորդվում է, որ այցի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը քաղաքականության, անվտանգության, պաշտպանության և տնտեսության ոլորտներում, ինչպես նաև խորհրդատվությունները էներգետիկայի, միջանցքների և Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հետ կապված հարցերը։ Փոխգործակցության ընդլայնումը այս ուղևորության նպատակներից է: