Միջազգային

Թրամփը մտադիր է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյում կայացած բաց ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է Մեքսիկական ծոցն անվանափոխել Ամերիկայի ծոց։ Միևնույն ժամանակ, Թրամփը Մեքսիկային մեղադրել է հարավային սահմանին անօրինական միգրացիայի համար․

«Ամերիկյան ծոցն ընդգրկուն, գեղեցիկ անուն է: Եվ դա տեղին է»,- հայտարարել է Թրամփը։

Ջորջիայից հանրապետական սենատոր Թեյլոր Գրինը հայտարարել է, որ համապատասխան օրինագիծը կներկայացվի հինգշաբթի առավոտյան:

«Ամերիկացի ժողովուրդը նպաստում է ծովային ուղիների պաշտպանությանը՝ առևտուր իրականացնելու համար։ Մեր զինված ուժերը պաշտպանում են այդ շրջանը օտարերկրյա պետությունների կողմից ցանկացած ռազմական սպառնալիքից։ Սա մեր ծոցն է։ Օրինական անունը Ամերիկյան ծոց է, և այդպես պետք է կոչվի ամբողջ աշխարհի կողմից»,- հայտարարել է սենատորը։