Խերսոնում պայթյունների նոր շարք է որոտացել․ հայտնել է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները արդեն երկու անգամ հաղորդել էին Խերսոնում տեղի ունեցած պայթյունների մասին:
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալների համաձայն՝ Խերսոնի մարզի՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում օդային տագնապ չի հայտարարվել։