Հինգշաբթի օրը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կմեկնի Բրյուսել՝ Եվրահանձնաժողովի հետ բանակցելու Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցման հարցի շուրջ. հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Հանդիպմանն իր մասնակցությունը, սակայն, Կիևը դեռ չի հաստատել: Նախատեսվում էր, որ եռակողմ հանդիպումը կկայանա այսօր, բայց այն հետաձգվել է:
Ֆիցոն բազմիցս քննադատել է գազի տարանցումը դադարեցնելու՝ Ուկրաինայի որոշումը, նշելով, որ դա կարող է հանգեցնել Սլովակիայում էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման ու փախստականների օգնության սահմանափակման:
Բրյուսելում անցկացվող բանակցությունները Սլովակիայի վարչապետի պաշտոնում Ֆիցոյի առաջին պաշտոնական այցն է դեկտեմբերի 22-ին Մոսկվա կատարած այցից հետո: