Միջազգային

«Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի»․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին, ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Համենայն դեպս, մենք այդպես ենք առաջարկել»,- հավելել է Ալիևը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Ադրբեջանի նախագահը նշել է․ «Եթե ​​Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ։ Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի»։