96 տարեկան հասակում մահացել է ֆրանսիական աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության նախկին առաջնորդ Ժան Մարի լը Պենը․ հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ լը Պենը մահացել է Փարիզի մերձակայքում գտնվող Գառշ քաղաքի բուժհաստատությունում։ Նշվում է, որ նա հոսպիտալացվել էր մի քանի շաբաթ առաջ։