Միջազգային

«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի․ Ալիև

Հայաստանին զինելը միայն նոր լարվածություն կբերի, մենք սա չենք ուզում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Հայաստանում ֆաշիստական պետություն է ձևավորվել։ Այդ ֆաշիզմը կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չկա»,- ասել է նա։

Ալիևի խոսքով՝ Բաքուն խաղաղություն և համագործակցություն է ուզում Հարավային Կովկասում։

«Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Ինչքան շուտ հասկանան, այնքան լավ»,- եզրափակել է նա։