Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի փորձի բռնությամբ պահել իշխանությունը և կանի ամեն ինչ, որպեսզի այն խաղաղ ու հանգիստ փոխանցվի նոր սերնդին․ հաղորդում է БелТА պետական գործակալությունը:
Բելառուսի նախագահի ընտրությունները տեղի կունենան հունվարի 26-ին:
Լուկաշենկոն նշել է, որ հույս ունի, թե կկարողանա ապրել նաև նոր իշխանության օրոք:
«Իմ երեխաները կապրեն: Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես են նրանք ապրում: Ոչ միայն իմ երեխան, այլև բոլոր երեխաները։ Այնպես որ, սա իմ մեծ առավելությունն է, որ ես չեմ փորձում բռնությամբ պահել իշխանությունը», - նշել է Լուկաշենկոն։
Նա նաև ասել է. «Ես սիրում եմ իմ ժողովրդին։ Եվ դա իմ առանձնահատկությունն է: 30 տարի առաջ ես երդվեցի, որ ծառայելու եմ իմ ժողովրդին, և ես դա անում եմ»: