Ռուս, ադրբեջանցի և բրազիլացի մասնագետներն ավարտել են Ակտաուի մոտ կործանված AZAL ինքնաթիռի սև արկղերի վերլուծությունը։
Տեղեկությունն ուղարկվել է Ղազախստան, որը պատասխանատու է աղետի հետաքննության համար, հայտնում են ադրբեջանական զլմ-ները։
Նշենք, որ ինքնաթիռի սև արկղերի տվյալների վերծանումն իրականացվել է Բրազիլիայում, քանի որ այնտեղ է իրականացվել Embraer 190 ինքնաթիռի արտադրությունը։